Էդվարդ Սնոուդենն արժանացել Է նորվեգական Բյոռնսոնի անվան մրցանակին
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն արժանացել Է նորվեգացի գրող Բյոռնստիեռնե Բյոռնսոնի անվան ամենամյա մրցանակին: Այս մասին ասված Է Նորվեգիայի գրականության եւ ազատախոհության ակադեմիայի տարածած հայտարարության մեջ:
«Սնոուդենը հասարակայնության սեփականությունը դարձրեց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի լուրջ խախտման փաստերը, ինչպես նաեւ ցույց տվեց, թե պետությունն ինչպես կարող Է օգտագործել Էլեկտրոնային տեխնոլոգիաները, որպեսզի հետեւի ոչ միայն իր քաղաքացիներին, այլեւ այլ երկրների քաղաքացիների»,- հայտարարել Է ակադեմիայի պրոֆեսոր Թոմաս Էրիքսենը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Նորվեգիայի ակադեմիան Բյոռնսոնի մրցանակը շնորհում Է 2004 թվականից՝ գրական եւ փիլիսոփայական նոր հոսանքների ժողովրդականացման, ինչպես նաեւ «Բյոռնստիեռնե Բյոռնսոնի ոգով խոսքի ազատության» պաշտպանության համար: Պարգեւի դրամական բաղադրիչը հավասար Է 100 հազար կրոնի (12,6 հազար դոլարի):