Թբիլիսիում դատական լսումներ են սկսվել Սահակաշվիլիի՝ 4 մլն դոլարի վատնումների գործով
ՄիջազգայինՀունիսի 2-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում փակ ռեժիմով լսումներ են սկսվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ Պետական պահպանության նրա հատուկ ծառայության նախկին պետ Թեմուր Ջանաշվիլիի կողմից ծառայողական լիազորությունների վերազանցման եւ 9 մլն լարիի (շուրջ 4 մլն դոլար) վատնման գործով:
Հետաքննության տվյալների համաձայն՝ այդ գումարը Սահակաշվիլին եւ ամենուրեք նրան ուղեկցող ու հատուկ ֆինանսական ֆոնդը տնօրինող Ջանաշվիլին վատնել են բազմաթիվ արտասահմանյան գործուղումների, ինչպես նաեւ նախկին նախագահին անձնական բնույթի ծառայություններ մատուցելու վրա: Խոսքը, մասնավորապես, վերաբերում Է Սահակաշվիլիի կողմից պետական գանձարանի հաշվին 50 հազար դոլար ընդհանուր արժողությամբ յոթ պիջակների եւ քաշմիրե վերարկուի ձեռքբերմանը, Գերմանիայից հայտնի մերսողի հրավիրելուն, ռեստորաններում բազմահազարանոց հաշվիների վճարմանը:
Միեւնույն ժամանակ դատարանի նիստից հետո Ջանաշվիլին, որը ազատության մեջ Է գտնվում գրավը մուծելուց հետո, հայտարարել Է, որ դատախազությունը հրաժարվել Է հրապարակել գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պետական ծախսերը:
«Ըստ պաշտպանության տվյալների՝ անցյալ տարի միայն մեկ արտասահմանյան այցի ընթացքում գործող վարչապետը ծախսել Է 560 հազար լարի (243 հազար դոլար)»,-ասել Է Ջանաշվիլին:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, վերը նշված գործով դատարանի հաջորդ նիստը նշանակված Է հունիսի 15-ին: