ԱՄՆ-ում չարագործները հայտնել են հինգ օդանավերում տեղադրված ռումբերի մասին
ՄիջազգայինԱմերիկյան Ֆիլադելֆիա քաղաքի օդանավակայանի ոստիկանության և անվտանգության աշխատողները խուզարկել են Սան Դիեգո քաղաքից մեկնած և վայրէջք կատարած օդանավն այն բանից հետո, երբ անհայտ անձից ահազանգ էին ստացել օդանավում տեղադրված ռումբի մասին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, խուզարկության արդյունքներով օդանավում ռումբ չի հայտնաբերվել:
US Airways ընկերության օդանավի վայրէջքից անմիջապես հետո, որում գտնվում էին 88 ուղևոր և անձնակազմի 5 ներկայացուցիչ, օդանավը քշել էին օդանավակայանի հեռավոր հատված և նոր այն ենթարկել խուզարկության:
NBC հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ նույն օրը ամերիկյան իրավապահ մարմինները ահազանգեր են ստացել առնվազն չորս այլ օդանավերում տեղադրված ռումբերի վերաբերյալ: Ներկա պահին դրանցից երեքը արդեն ապահով վայրէջք են կատարել և դրանցում պայթուցիկ չի հայտնաբերվել: