Չոլպոն Աթայում քննարկվում են ԱՊՀ-ի երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության հարցերը
ՄիջազգայինԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստում, որը հունիսի 3-ին ընթանում Է Ղրղզստանի Չոլպոն Աթայում, քննարկվում Է բազմակողմանի համագործակցությանը վերաբերող շուրջ 20 հարց, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
«Պրակտիկան ցույց Է տալիս, որ ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդի գործունեությունը հետեւողականորեն ամուր հիմք Է ձեւավորում գործընկերային հարաբերությունների համար»,- ասել Է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն, որը նախագահում Է նիստը:
Նրա խոսքով՝ ԱՊՀ-ի ձեւաչափով փոխգործակցությունն «ընդգրկում Է գործնական հարցերի լայն շրջանակ, որոնք հաշվի են առնում Համագործակցության ազգային շահերը եւ նրա անվտանգ զարգացումը»: «Վստահ եմ, որ Խորհրդի այսօրվա նիստը հերթական քայլը կդառնա այդ ուղղությամբ»,- հավելել Է Շոյգուն: