Օբաման ստորագրել է ամերիկացիների նկատմամբ համատարած էլեկտրոնային լրտեսումն արգելող օրենքը
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է ամերիկացիների էլեկտրոնային հաղորդակցումների վերաբերյալ տվյալների համատարած հավաքումն արգելող օրենքը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը:
Հունիսի 2-ին փաստաթուղթը, որն ստացել է «Ակտ ԱՄՆ-ի ազատության մասին» անվանումը, ընդունվել էր ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից: Մայիսին դրան հավանություն էր տվել Ներկայացուցիչների պալատը:
Այդ կապակցությամբ արված հատուկ հայտարարության մեջ Օբաման ողջունել է Կոնգրեսի որոշումը՝ այն գնահատելով որպես խելամիտ փոխզիջում: Նախագահը նշել է, որ փաստաթուղթը «ապահովում է անձնական կյանքի անձեռնմխելիությունը եւ քաղաքացիական ազատությունների պահպանումը եւ ընդսմին կարեւոր գործիքներ է տրամադրում անվտանգության ծառայություններին, որոնք անհրաժեշտ են ամերիկացիներին պաշտպանելու համար»:
«Ակտ ԱՄՆ-ի ազատության մասին» օրենքն էական սահմանափակումներ է մտցնում Ազգային անվտանգության գործակալության էլեկտրոնային լրտեսման ծրագրերում, բայց ամբողջովին չի արգելում դրանք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: