Իրանն ուսումնասիրում Է պատժամիջոցների վերացումից հետո Եվրոպա գազի արտահանման 5 – 6 ուղեգիծ
ՄիջազգայինԻրանն ուսումնասիրում Է Եվրոպա իր գազի փոխադրման հինգ - վեց ուղեգիծ՝ միջազգային պատժամիջոցների վերացումից հետո, այդ թվում՝ Սեւ ծովով եւ Մերձավոր Արեւելքի տարածքով եւ Միջերկրական ծովով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Իրանի գազի ազգային ընկերության (NIGC) միջազգային կապերի գծով տնօրեն Ազիզոլլահ Ռամազանին:
«Իրանն ուսումնասիրում Է Եվրոպային գազի մատակարարումների շատ ուղիներ, հնարավոր Է՝ հինգ - վեց ուղի: Մեկը, հնարավոր Է՝ Թուրքիայի տարածքով, մեկը, հնարավոր Է՝ Սեւ ծովով, մեկը, հնարավոր Է՝ Իրաքի, Սիրիայի տարածքով եւ Միջերկրական ծովով: Բայց այդ ուղիները պետք Է ուսումնասիրվեն ըստ նորմաների: Անհրաժեշտ Է ուսումնասիրել տնտեսական նպատակահարմարությունը, անհրաժեշտ Է որոշել լավագույն ուղեգիծը»,- ասել Է Ռամազանին Փարիզում Գազի համաշխարհային կոնգրեսի կողասրահներում:
Նա նշել Է, որ հիմնական ուղեգծերը երեքն են, բայց կարող են լինել ճյուղավորումներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: