Սաակաշվիլին պատրաստ է աշխատանքից ազատել Օդեսայի մարզի 27 շրջանից 24-ի ղեկավարին
ՄիջազգայինՎրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի Օդեսայի մարզպետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է պաշտոնից ազատել մարզի շրջանների 27 ղեկավարից 24-ին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Այստեղ ընդհանուր 27 շրջան կա: Երեք ղեկավար վերջերս են հաստատվել իրենց պաշտոնին, 24-ին միանգամից աշխատանքից հեռացնում ենք, այսինքն՝ մրցույթների հաշվին նոր թիմ ենք հավաքում: Ես հայտարարում եմ ընդհանուր ուկրաինական, այլ ոչ թե Օդեսայի մրցույթ»,- ասել է Սաակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ կառավարությունում բարեփոխումները կարևոր են՝ կառույցի կոռումպացվածության պատճառով: Նրա խոսքով՝ եթե մեկը զանգում է իրեն և խնդրում պաշտոնյային թողնել իր պաշտոնում, նա առաջինն է այդ պաշտոնյային հեռացնում: