Իրանում նկարչուհին բանտարկվել Է խորհրդարանականների ծաղրանկարներ անելու համար
ՄիջազգայինԻրանի դատարանը երիտասարդ նկարչուհուն ավելի քան 12 տարվա բանտարկության Է դատապարտել այն բանի համար, որ նա խորհրդարանականների ծաղրանկարներ Է արել, որտեղ նրանք պատկերված են կենդանիների տեսքով:
Ինչպես տեղեկացնում Է Washington Post թերթը, 28-ամյա նկարչուհին՝ Անետա Մարքհադանին, ծաղրանկարներ Է արել՝ խորհրդարանի քվեարկող անդամներին պատկերելով կապիկների եւ այլ կենդանիների տեսքով, այդ կերպ բողոքելով այն բանի դեմ, որ իշխանությունները քվեարկել են կանանց համար ծնելիության վերահսկման հնարավորությունը սահմանափակելու, ինչպես նաեւ հակաբեղմնավորման մի քանի միջոցների արգելման օգտին:
Ֆարքհադանին դատապարտվել Է 12 տարի եւ 9 ամիս բանտարկության, թեեւ, հրատարակության մի քանի աղբյուրների տվյալներով, նմանօրինակ հանցագործության համար առավելագույն պատժաժամկետը չի կարող գերազանցել յոթուկես տարվա բանտարկությունը. այդ կապակցությամբ նկարչուհու ընտանիքը եւ փաստաբանը գանգատարկելու են դատավճիռը:
Ինչպես նշում Է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, նկարչուհին մեղադրվում Է «նկարների միջոցով խորհրդարանի անդամներին վիրավորելու» մեջ, ինչպես նաեւ «համակարգի դեմ քարոզչություն տարածելու» համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: