Բրիտանացիների ավելի քան կեսի կարծիքով՝ երկիրը պետք Է մնա ԵՄ-ի կազմում. Pew Research Center
ՄիջազգայինԲրիտանացիների կեսից ավելին ցանկանում Է, որ իրենց երկիրը մնա Եվրամիության կազմում:Այդ մասին վկայում են այն հարցման արդյունքները, որը Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Լեհաստանում եւ Ֆրանսիայում անցկացվել Է ամերիկյան Պյու հետազոտական կենտրոնի (Pew Research Center) կողմից:
Հաջակցություն ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցության հանդես Է եկել բրիտանացիների 55 տոկոսը, միեւնույն ժամանակ Եվրամիությունից դուրս գալու գաղափարը պաշտպանել Է երկրի բնակչության 36 տոկոսը:
Այդ կարծիքը նրանք հայտել են ԵՄ-ին հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեից երկու տարի առաջ, որը 2017 թվականին անցկացվելու Է վարչապետ Դեւիդ Քեմերոնի նախաձեռնությամբ:
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի ղեկավարն ինքը հանդես Է գալիս Եվրամիությանն անդամակցությունը պահպանելու օգտին, հայտարարելով, որ ձգտելու Է եվրոպացի գործընկերներից հասնել հանրակցության բարեփոխման եւ իշխանական այն լիազորությունները Մեծ Բրիտանիային վերադարձնելուն, որոնք ավելի վաղ փոխանցվել Էին ԵՄ-ին: Միեւնույն ժամանակ Քեմերոնը չի բացառում այն բանի հնարավորությունը, որ կպաշտպանի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալն այն դեպքում, եթե եվրոպացի գործընկերները մերժեն բարեփոխման վերաբերյալ իր պահանջները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: