Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»


Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական ուղին ամփոփվել է անվանի կոմպոզիտորի կենսամատենագիտությունում

 Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի քառասնմյա ստեղծագործական ուղին ամփոփվել է կոմպոզիտորի կենսամատենագրությունում: Գիրքը հրատարակել են ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի ազգային գրադարանը՝ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ: Հունիսի 3-ին Մանսուրյան կոմպոզիտորի արվեստը գնահատողները հավաքվեցին Հայաստանի ազգային գրադարանում՝ մասնակցելու կենսամատենագիտության շնորհանդեսին:

Համեստ, պարկեշտ, ազնվագույն… Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ընկերները վստահ են՝ ածականների այս շարքն ամբողջությամբ չի նկարագրում մեծանուն դասականին:

Մաեստրոն շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աշխատել են  կենսամատենագրության ստեղծման վրա՝ հատկապես գրքի խմբագրին և իր ընկերոջը՝ Հովհաննես Այվազյանին:

«Մի քանի տարվա աշխատանք է: Փառավոր աշխատանք է, ամբողջական տեսքի բերված, և կարող է ծառայել իր նպատակին: Եթե վաղը մեկն ու մեկը ցանկանա իմ գործունեության այս կամ այն դրվագին փաստերով ծանոթանալ, շատ լավ ուղեցույց կարող է լինել այս գիրքը»,- նշեց Տիգրան Մանսուրյանը:

Անվանի կոմպոզիտորի  խոսքով՝ ինքը աշխատասեր, աշխատող մարդ է:

«Ունեցել եմ լավ շրջաններ, պայթուցիկ, հանդարտ տարիներ, բայց յուրաքանչյուրի մեջ առավելություններ կան: Կյանք է, հետքերը մնում են ու տարբեր լինում: Ամբողջը տարօրինակ ձևով կարծես նախանշված էր, կարծես մի ձեռք ինձ բռնած առաջ է տանում ամբողջ կյանքի ընթացքում: Ամեն ինչի համար շնորհակալ եմ: Հույս ունեմ, որ այնքան կաշխատեմ, որ գրքի մեջ լրացումներ մտցնելու ուժ կգտնեմ»,-ընդգծեց կոմպոզիտորը:

Մանսուրյանի խոսքով՝ երաժշտության բնագավառում քչերն են ունեցել կենսամատենագրություն, և ինքը հպարտ է այս փաստի համար:

ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն ընդգծեց, որ Մանսուրյանի մասին կարելի է խոսել առավոտից մինչև գիշեր, գիշերվանից՝ լուսաբաց:

«Հայոց լեզվում բառեր կան, որոնք քիչ են օգտագործվում, օրինակ՝ «պարկեշտ», «ազնվագույն» բառերը: Տիգրանին տեսնելիս ասում ենք՝ պարկեշտ, ազնվագույն մարդ է: Նա իր գործով արդարացնում է իր ազգանվան վերջին «յան»-ը: Մի 40 տարի առաջ Մինասի և Մանսուրյանի հետ աշխատում էինք Շեքսպիրի «Համլետ»-ի վրա, ավա՜ղ այդ գործն այդպես էլ անավարտ մնաց Մինասից հետո»,-նշեց Ղազանչյանը:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ընդգծեց, որ իր համար և՛ հեշտ է, և՛ դժվար խոսել Տիգրան Մանսուրյանի մասին:

«Բավականին երկար ենք ընկերություն անում ՝ 1965 թվականից: Տիգրանից շատ բան ունեմ սովորելու: Նա իր երաժշտության մեջ մնաց այն, ինչ կար, կարողացավ զգալ ժամանակի շունչը: Նա կարողանում է մարդկանց սրտերը գրավել: Յուրաքանչյուրը կարողանում է հասկանալ նրա ասածը»,-նշեց Արամ Սաթյանը:

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը հույս հայտնեց, որ Մանսուրյանը կշարունակի ստեղծագործել: «Նրա երաժշտությունը պահանջված կլինի նաև 22-րդ և հաջորդող դարերում»,-ընդգծեց գրադարանի տնօրենը:

Ասպարեզ գալով 20-րդ դարի 60-ականներին՝ Տիգրան Մանսուրյանն իր ուրույն տեղը գրավեց հայ երաժշտարվեստի երախտավորների շարքում:  Կենսամատենագրությունն ամփոփում է Մանսուրյանի տպագրված նոտաների, հոդվածների, հարցազրույցների, նրա մասին գրքերի, տպագիր մամուլում և ժողովածուներում հրապարակված նյութերի, ինչպես նաև նրան նվիրված գեղարվեստական գործերի մատենագիտական նկարագրությունները: Շնորհանդեսի ընթացքում հնչեցին նաև գեղարվեստական համարներ: Ինքը՝ մաեստրոն նվագեց «Կտոր մը երկինք»-ից հատված:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել ենՀայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը: Մանսուրյանի կամերային և գործիքայինստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մ շակութային կենտրոններում ուարտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, բոլորովին նոր ազգային ոլորտներիբացահայտման շնորհիվ: Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր,ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան, ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ։Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում,Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում և համաշխարհային երաժշտական այլմայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթներիհետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտությունֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրե րի երգը» և այլն:   

 

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան