Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական ուղին ամփոփվել է անվանի կոմպոզիտորի կենսամատենագիտությունում

Культура

 Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի քառասնմյա ստեղծագործական ուղին ամփոփվել է կոմպոզիտորի կենսամատենագրությունում: Գիրքը հրատարակել են ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի ազգային գրադարանը՝ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ: Հունիսի 3-ին Մանսուրյան կոմպոզիտորի արվեստը գնահատողները հավաքվեցին Հայաստանի ազգային գրադարանում՝ մասնակցելու կենսամատենագիտության շնորհանդեսին:

Համեստ, պարկեշտ, ազնվագույն… Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ընկերները վստահ են՝ ածականների այս շարքն ամբողջությամբ չի նկարագրում մեծանուն դասականին:

Մաեստրոն շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աշխատել են  կենսամատենագրության ստեղծման վրա՝ հատկապես գրքի խմբագրին և իր ընկերոջը՝ Հովհաննես Այվազյանին:

«Մի քանի տարվա աշխատանք է: Փառավոր աշխատանք է, ամբողջական տեսքի բերված, և կարող է ծառայել իր նպատակին: Եթե վաղը մեկն ու մեկը ցանկանա իմ գործունեության այս կամ այն դրվագին փաստերով ծանոթանալ, շատ լավ ուղեցույց կարող է լինել այս գիրքը»,- նշեց Տիգրան Մանսուրյանը:

Անվանի կոմպոզիտորի  խոսքով՝ ինքը աշխատասեր, աշխատող մարդ է:

«Ունեցել եմ լավ շրջաններ, պայթուցիկ, հանդարտ տարիներ, բայց յուրաքանչյուրի մեջ առավելություններ կան: Կյանք է, հետքերը մնում են ու տարբեր լինում: Ամբողջը տարօրինակ ձևով կարծես նախանշված էր, կարծես մի ձեռք ինձ բռնած առաջ է տանում ամբողջ կյանքի ընթացքում: Ամեն ինչի համար շնորհակալ եմ: Հույս ունեմ, որ այնքան կաշխատեմ, որ գրքի մեջ լրացումներ մտցնելու ուժ կգտնեմ»,-ընդգծեց կոմպոզիտորը:

Մանսուրյանի խոսքով՝ երաժշտության բնագավառում քչերն են ունեցել կենսամատենագրություն, և ինքը հպարտ է այս փաստի համար:

ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն ընդգծեց, որ Մանսուրյանի մասին կարելի է խոսել առավոտից մինչև գիշեր, գիշերվանից՝ լուսաբաց:

«Հայոց լեզվում բառեր կան, որոնք քիչ են օգտագործվում, օրինակ՝ «պարկեշտ», «ազնվագույն» բառերը: Տիգրանին տեսնելիս ասում ենք՝ պարկեշտ, ազնվագույն մարդ է: Նա իր գործով արդարացնում է իր ազգանվան վերջին «յան»-ը: Մի 40 տարի առաջ Մինասի և Մանսուրյանի հետ աշխատում էինք Շեքսպիրի «Համլետ»-ի վրա, ավա՜ղ այդ գործն այդպես էլ անավարտ մնաց Մինասից հետո»,-նշեց Ղազանչյանը:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ընդգծեց, որ իր համար և՛ հեշտ է, և՛ դժվար խոսել Տիգրան Մանսուրյանի մասին:

«Բավականին երկար ենք ընկերություն անում ՝ 1965 թվականից: Տիգրանից շատ բան ունեմ սովորելու: Նա իր երաժշտության մեջ մնաց այն, ինչ կար, կարողացավ զգալ ժամանակի շունչը: Նա կարողանում է մարդկանց սրտերը գրավել: Յուրաքանչյուրը կարողանում է հասկանալ նրա ասածը»,-նշեց Արամ Սաթյանը:

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը հույս հայտնեց, որ Մանսուրյանը կշարունակի ստեղծագործել: «Նրա երաժշտությունը պահանջված կլինի նաև 22-րդ և հաջորդող դարերում»,-ընդգծեց գրադարանի տնօրենը:

Ասպարեզ գալով 20-րդ դարի 60-ականներին՝ Տիգրան Մանսուրյանն իր ուրույն տեղը գրավեց հայ երաժշտարվեստի երախտավորների շարքում:  Կենսամատենագրությունն ամփոփում է Մանսուրյանի տպագրված նոտաների, հոդվածների, հարցազրույցների, նրա մասին գրքերի, տպագիր մամուլում և ժողովածուներում հրապարակված նյութերի, ինչպես նաև նրան նվիրված գեղարվեստական գործերի մատենագիտական նկարագրությունները: Շնորհանդեսի ընթացքում հնչեցին նաև գեղարվեստական համարներ: Ինքը՝ մաեստրոն նվագեց «Կտոր մը երկինք»-ից հատված:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ինԲեյրութումՀայրենադարձության ճանապարհները նրան բերել ենՀայաստան՝ Արթիկի շրջանուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքըՄանսուրյանի կամերային և գործիքայինստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մ շակութային կենտրոններում ուարտասահմանումբարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիությանբոլորովին նոր ազգային ոլորտներիբացահայտման շնորհիվՆորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր,ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստանինչպես օրինակնեոկլասիցիզմդոդեկաֆոնիզմվեբեռնիզմ։Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում ԼոնդոնումՓարիզումՀռոմումՄիլանում,ՎիեննայումՄոսկվայումՎարշավայումՆյու-ՅորքումԼոս Անջելեսում, Բեյրութում և համաշխարհային երաժշտական այլմայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթներիհետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտությունֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենքմեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրե րի երգը» և այլն  

 

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»