«Հըզբոլլահը» նոր տարածքներ է ազատագրել Արսալի շրջանում
ՄիջազգայինԼիբանանյան «Հըզբոլլահը» հունիսի 3-ին վերահսկողություն է հաստատել մի քանի բարձունքների վրա, որոնք գտնվում են Արսալի շրջանում: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, զինյալներից ազատագրվել են Մրադ Ղազի և Հարֆ Ուադի ալ Հաուա բարձունքները: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ազատագրվել են Մաջր ալ Հա մրա և Շամիս ալ Համրա բարձունքները:
«Հըզբոլլահն» առաջ է ընթանում Ջաբալ Զարաուիբ ու Ուադի Խեյլ տարածքների ուղղությամբ:
Ավելի քան երկու տարի է սիրիա-լիբանանյան սահմանին լարված իրավիճակ է տիրում, և բախումներ են ընթանում: Վերջին շրջանում սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ բավական հաջողությունների էր հասել Լիբանանի բարձունքներում և Կալամունի շրջանում:
Մայիսի 14-ին սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ իր հակակշռի տակ է առել Բարուհ լեռան և Զալազիլ բարձունքի մեծ մասը: