Լիբանանյան «Հըզբոլլահը» Արսալի շրջանում բարձունքներ է ազատագրել զինյալներից
ՄիջազգայինԼիբանանյան «Հըզբոլլահը» հունիսի 3-ին հաջողություններ է գրանցել Արսալի շրջանում` վերահսկողություն հաստատելով Մաջր ալ Համրա և Շամիս ալ Համրա բարձունքների վրա:
Ինչպես հաղորդում է են արաբական լրատվամիջոցները, Արսալում «Հըզբոլլահի» հարձակման հետևանքով զինյալների շրջանում զոհեր ու վիրավորներ են արձանագրվել:
Բարձունքները կարևոր ռազմավարական նշանակություն ունեն: «Հըզբոլլահը» մտադիր է առաջ շարժվել` փորձելով ազատագրել բոլոր բարձունքները:
Ավելի քան երկու տարի է սիրիա-լիբանանյան սահմանին լարված իրավիճակ է տիրում, և բախումներ են ընթանում: Վերջին շրջանում սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ բավական հաջողությունների էր հասել Լիբանանի բարձունքներում և Կալամունի շրջանում:
Ավելի վաղ` մայիսի 14-ին, տեղեկություններ էին ստացվել, որ Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ իր հակակշռի տակ է առել Բարուհ լեռան և Զալազիլ բարձունքի մեծ մասը: