Լատվիայի նախագահ է դարձել երկրի պաշտպանության նախարարը
ՄիջազգայինԼատվիայի Սեյմը երկրի նոր նախագահ է ընտրել: Այդ պաշտոնը զբաղեցրել է պաշտպանության նախարար Ռայմոնդ Վեյոնիսը:
Գաղտնի քվեարկության ընթացքում նրա թեկնածությունը սատարել է 100 պատգամավորներից 55-ը: Հաղթանակի համար նրան անհրաժեշտ էր 51 խորհրդարանականի քվեն ստանալ:
Վեյոնիսի մրցակիցներն էին Եվրոպական ընկերակցության դատավոր Էգիլս Լեւիտսը, ընդդիմադիր Լատվիայի Տարածաշրջանների միավորման ղեկավար Մարտինշ Բոնդարսը եւ խոշորագույն ընդդիմադիր ռուսալեզու «Համաձայնություն» կուսակցությունից պատգամավոր Սերգեյ Դոլգոպոլովը:
Ռայմոնդ Վեյոնիսը երկիրը կղեկավարի առաջիկա չորս տարիներին: