Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»


Որոշ պատգամավորներ բոյկոտեցին Զարուհի Փոտանջյանի օրինագծի քննարկումը

Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկած օրենքի նախագծի քննարկումը որոշեց անցկացնել դռնփակ ռեժիմով: Նիստը փակ անցկացնելու առաջարկով հանդես եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Զարուհի Փոստանջյանը խնդրեց հիմնավորել փակ անցկացնելու պատճառը` նշել ով, որ գտնվում են ժողովորդավար օրենսդիր քաղաքական մարմնում, և յուրաքանչյուր բանավեճ պետք է լայն հանրությանը հասանելի լինի: «Հիմնավորումներ կան ու շատ հստակ են: Միացյալ Նահանգների կոնգրեսում էլ երբեմն աշխատանքները փակ ռեժիմով են լինում, բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ը  ժողովորդավար երկիր չէ: Կան պատմագիտական բնույթի շատ վտանգավոր անճշտություններ այս նախագծում, որոնց լրացուցիչ հրապարակայնացումը կարող է մեզ վնասել»,-ասաց Սամվել Ֆարմանյանը` ի պատասխան Զարուհի Փոստանջյանի դիտարկմանը: 

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը հայտնեց իր համաձայնությունը հարցի քննարկումը փակ ձևով անցկացնելուն` նշելով, որ այլապես քաղաքական գործիչները կարող են կաշկանդված լինել որոշակի գնահատականներ տալու առումով: «Մենք որպես այս կամ այն քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորներ, կցանկանայինք, որ փակ աշխատանքային ռեժիմով անցկացվեր քննարկումը: Մենք չենք ասում, որ սա գաղտնի փաստաթուղթ է, այն տարածված է: Մենք ուզում ենք փակ լինի այն մասը, երբ մենք մեր մոտեցումներն ենք ձեզ ներկայացնելու` հորդորելու ձեզ, որ հետ վերցնեք, կամ մեկ այլ բան անել, որ մենք մեզ կրակը ընկած վիճակում չզգանք: Ոչ ոք ձեզ չի կաշկանդում, որ հետո ինչ հայտարարություններ ցանկանում եք, անեք: Ես որպես նախկին արտգործնախարար չեմ ցանկանում իմ անունը շոշափվի մի քննարկման մեջ, որը զավեշտ կընկալվի իմ նախկին կոլեգաների կողմից»,-նշեց Ալեքսանդր Արզումանյանը:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ կարծում է, որ նման օրենքի նախագիծ չպետք է քննարկել: «Մենք այս նախագիծը հանձնաժողովում քննարկել ենք արդեն: Այն ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ այս քննարկումը չարվի: Ես դուրս եկա նիստից և հետո իմացա, որ հետաձգել եք հարցի քննարկումը: Ես դուրս եմ գալու այս քննարկումից, իմաստ չեմ գտնում, որ նման հարց քննարկվի»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

«Ես այն սկզբունքին եմ հակված, որ արտաքին քաղաքականության ոլորտը պետք է էապես տարբերվի մյուս որոլտներից: Չեմ ուզում էլ ավելի կարևորել այս ոլորտը, բայց այստեղ, այնուամենայնիվ, հարցերի քննարկումը պարունակում է բազմաթիվ նրբություններ: Մենք վստահ ենք, որ տարբեր հարցադրումներ կլինեն մեր գործընկերուհուն, որը չենք ցանկանա, որ մամուլում հրապարկման ենթակա լինի: Կարծում եմ, որ մեր լրագրողները ըմբռնումով կմոտենան»,-նշեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Պատգամավորներ Մհեր Շահգելդյանն ու Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ չհամարեցին օրենքի նախագիծը փակ ձևաչափով անցկանցել:

Մինչ հանձնաժողովականները կքվեարկեին բաց, թե փակ ձևաչափով անցկացնել նախագծի քննարկումը, Էդմոն Մարուքյանն ու Ալեքսանդր Արզումանյանը դուրս եկան նիստի դահլիճից:  Անցկացվեց քվեարկություն և մեծամասնության ձայներով որոշվեց հարցը քննարկել փակ ռեժիմով:

Վիճահարույց հարցը Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին ՀՀ օրենքի նախագիծն է:

Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»