Հունաստանը կարող Է 35 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն ստանալ. Յունկեր
ՄիջազգայինՄինչեւ 2020 թվականը Հունաստանին կարող Է տրամադրվել 35 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն: Այս մասին հունիսի 4-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:
«Հունաստանը կարող Է մինչեւ 2020 թվականն ստանալ զգալի գումար՝ 35 միլիարդ եվրո, բայց պայմանով, որ կիրականացնի այն ծրագրերը, որոնք մեր հույն բարեկամներին թույլ կտան յուրացնել այդ փողը»,- ասել Է նա:
Հունիսի 3-ին Յունկերը Բրյուսելում բանակցություններ Է վարել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: