Էրզրումում քրդական կուսակցության ներկայացուցիչների վրա հարձակում են գործել
ՄիջազգայինԹուրքիայի Էրզրում քաղաքում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից նախաձեռնած միտինգից առաջ անհայտ անձինք հարձակվել են կուսակցության ներկայացուցիչների վրա:
Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, հարձակումը տեղի է ունեցել միտինգի կազմակերպման ժամանակ:
Հարձակվողները հայտարարել են, որ թույլ չեն տալու քրդական կուսակցությանը հանրահավաք իրականացնել և սկսել են քարեր նետել: Ոստիկանությունը միջամտել է տեղի ունեցող իրադարձությանը և կիրառել է արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ: Էրզրումում քրդական կուսակցության հանրահավաքին նախատեսում էր մասնակցել նաև կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը:
Թուրքիայումխորհրդարանականընտրություններըկմեկնարկենհունիսի 7-ին: Երկրիներսումընտրություններինկմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկարտասահմանում` 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններումներգրավվածեն 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախթեկնածուներ: