«Հըզբոլլահն» Արսալի շրջանում նոր հաջողությունների է հասել
ՄիջազգայինԼիբանանյան «Հըզբոլլահը» հունիսի 4-ին Արսալի շրջանում իր հաշվեկշռի տակ է առել Ադ Դարբ անցումն ու հովիտը և առաջ է ընթանում դեպի Ռահուա դաշտավայրը: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Ռահուայի շրջանում «Հըզբոլլահը» ոչնչացրել է «Ջաբհա ան Նուսրա»-ին պատկանող երկու զրահամեքենաներ և հ րկիզել է խմբավորման վրանները` ամբողջովին իր հաշվեկշիռի տակ վերցնելով Ռահուայի շրջանը: Բախումների արդյունքում զինյալները լուրջ կորուսներ են կրել:
«Հըզբոլլահը» նաև ազատագրել է Շուրուկ, Ուադի Տանին, Մրադ Ղազի, Հարֆ ուադի ալ Հաուա տարածքները՝ «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման հետ բախումներից հետո:
Արաբական աղբյուրների տեղեկացմամբ՝ լիբանանյան բանակը հրթիռակոծել է Ռաս Բաալբեքի շրջանում զինյալների դիրքերը: Բացի այդ, բանակը ռմբակոծում է Ջուրուդ Արսալի շրջանում զինյալների դիրքերը:
Ավելի քան երկու տարի է սիրիա-լիբանանյան սահմանին լարված իրավիճակ է տիրում, և բախումներ են ընթանում: Վերջին շրջանում սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ բավական հաջողությունների էր հասել Լիբանանի բարձունքներում և Կալամունի շրջանում:
Մայիսի 14-ին սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ իր հակակշռի տակ է առել Բարուհ լեռան և Զալազիլ բարձունքի մեծ մասը: