Արգենտինայի նախագահը Մոսկվայում հանդիպել է Սնոուդենի հետ. Reuters
ՄիջազգայինԱրգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշներն ապրիլին Մոսկվա իր այցի ընթացքում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 5-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սնոուդենի փաստաբաններից մեկին՝ Էնթոնի Ռոմերոյին:
Ռոմերոյի խոսքով՝ հանդիպման մասին հայտնել է Սնոուդենն ինքը: Այն տեւել է երկու ժամ: Սնոուդենն իբր տեղեկատվություն է տրամադրել արգենտինացի քաղաքական գործիչների ու զինվորականների նկատմամբ լրտեսման վերաբերյալ, որով նա զբաղվել է 2006-ից մինչեւ 2011 թվականը: Այն ժամանակ ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցը Մեծ Բրիտանիայի հանձնարարությամբ տեղեկություններ էր հավաքում Ֆոլկլենդյան կղզիների մասին:
Գործակալությունը նշում է, որ Ռոմերոյի խոսքերի հաստատումը չի հաջողվել ստանալ: Քիրշների եւ Արգենտինայի արտաքին գործերի նախարարության մամուլի գրասենյակներն անհասանելի են մեկնաբանությունների համար: