Լեհաստանի հյուսիսում մեկնարկել են BALTOPS-15 վարժանքները 17 երկրների 40 ռազմանավերի մասնակցությամբ
ՄիջազգայինԼեհաստանի հյուսիսում հունիսի 5-ին մեկնարկել են BALTOPS-15 զորավարժությունները: Այդ մասին հաղորդել Է հանրապետության պաշտպանության նախարարությունը:
Մինչեւ հունիսի 8-ը Գդինյա նավահանգիստ կմտնեն 15 երկրների 40-ից ավելի ռազմանավեր: Վարժանքներին կմասնակցեն 17 պետությունների՝ Բելգիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Նիդեռլանդների, Կանադայի, Լիտվայի, Լատվիայի, Գերմանիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Թուրքիայի, մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հինգ հազար զինվորներ:
«Չորավարժությունների նպատակը Բալթիկ ծովում միավորված միջազգային ծովային ու ցամաքային գործողություն անցկացնելն Է՝ ՆԱՏՕ-ի պետությունների եւ գործընկեր երկրների ռազմածովային, ռազմաօդային ուժերի եւ հետեւակի օգտագործմամբ»,- նշել Է Լեհաստանի պաշտպանական գերատեսչությունը:
BALTOPS-15 վարժանքները Բալթիկ ծովի ջրերում կազմակերպվում են 1972 թվականից: Սկզբնապես դրանց մասնակցում Էին միայն ՆԱՏՕ-ի անդամները: 1993 թվականից զորավարժություններին հրավիրվում են նաեւ այլ պետություններ: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ընթացիկ տարում երկար ժամանակ ի վեր առաջին անգամ BALTOPS վարժանքներն անցկացվում են առանց Ռուսաստանի մասնակցության: