Հունաստանը կարող Է վաղաժամկետ ընտրություններ անցկացնել, եթե վարկատուները չմեղմացնեն պայմանները
ՄիջազգայինՀունաստանի կառավարությունը կարող Է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, եթե վարկատուները զիջումների չգնան եւ չհամաձայնեն մեղմացնելու վարկերի տրամադրման պայմանները:Ant1 հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել Է Հունաստանի առողջապահության եւ սոցիալական ապահովության առաջին փոխնախարար Դիմիտրիս Ստրատուլիսը:
«Վարկատուները ձգտում են մեզ պարտադրել խիստ միջոցներ: Եթե նրանք չհրաժարվեն կառավարությանը շանտաժի ենթարկելու միջոցառումների փաթեթից,մենք ստիպված կլինենք որոնելու այլընտրական լուծումներ, անցկացնելու խորհրդարանական ընտրություններ»,- ասել Է նա:
Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել Է, որ երկրի կառավարությունը չի ընդունի վարկատուների առաջարկած համաձայնագրի նախագիծը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ կայացած հեռուստակամուրջի ընթացքում նա պարզաբանել Է, որ Բրյուսելի առաջարկությունը չի կարող հիմք լինել համաձայնագրի համար, քանի որ հաշվի չի առնում վերջին ամիսներին Բրյուսելում կայացած բանակցությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: