Գերմանիան հրաժարվել է բարձր մակարդակով մասնակցել Բաքվի խաղերի բացմանը. Tagesspiegel
ՄիջազգայինԳերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել Բաքվում առաջին Եվրոպական խաղերի բացմանը: Այս մասին տեղեկացնում է գերմանական Tagesspiegel պարբերականը` հենվելով սեփական աղբյուրների վրա:
Պարբերականի հաղորդման համաձայն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզերը, ով մեծապես հետաքրքրված է սպորտով, ինչպես նաև նախագահ Յոահիմ Գաուկը հրաժարվել են Բաքու այցից: Tagesspiegel-ը գրում է, որ գերմանական իշխանությունների նման որոշման պատճառն Ադրբեջանում մեծ թվով քաղբանտարկյալների առկայության փաստն է: Պարբերականը հիշեցնում է, որ ադրբեջանական բանտերում ավելի քան հարյուր քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ և իրավապաշտպաններ են փակված: Ընդ որում, նրանցից ոմանք ազատազրկվել են Եվրոպական խաղերին ընդառաջ երկրում մարդու իրավունքների վատ վիճակի վրա միջազգային հանրության ուշադրությունը բևեռելու փորձ անելու համար: Գերմանական հեղինակավոր լրատվամիջոցը նշում է նաև, որ վերջին ամիսներին երկրում բռնություններն ավելի մեծ չափերի են հասել:
Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Խաղերին աշխարհի 50 երկրից կմասնակցիշուրջ 6 հազար մարդ: Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով և կունենա 25 մարզիկ:
: