Պուտինը եւ Ցիպրասը քննարկել են Թուրքիայի եւ Հունաստանի տարածքով գազատարի կառուցման հարցը
ՄիջազգայինՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Թուրքիայի եւ Հունաստանի տարածքով գազափոխադրական ենթակառուցվածքի պլանավորվող կառուցումը: Այդ մասին հունիսի 5-ին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Թուրքական հոսք» նախագիծն ենթադրում Է Ռուսաստանից Սեւ ծովով դեպի Թուրքիա տարեկան 63 խորանարդ մետր թողունակությամբ գազատարի կառուցում, որը թուրք-հունական սահման կփոխադրի մինչեւ 47 միլիարդ խորանարդ մետր գազ:
Ենթադրվում Է, որ Թուրքիայի եւ Հունաստանի սահմանին կստեղծվի գազային հանգույց, իսկ Եվրամիության երկրները պետք Է ինքնուրույն կառուցեն գազափոխադրական կարողություններ՝ իրենց տարածքում այդ գազի հետագա ընդունման համար:
«Քննարկվել են այն համաձայնությունների իրականացման գործական քայլերը, որոնք ձեռք են բերվել վերջերս Ալեքսիս Ցիպրասի՝ Ռուսաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում, մասնավորապես, Թուրքիայի եւ Հունաստանի տարածքով գազափոխադրական ենթակառուցվածքի պլանավորվող կառուցումը»,- ասված Է տեղեկագրում
Բացի այդ, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ղեկավարները պայմանավորվել են հանդիպել հունիսի 18 – 20-ը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում: