Սիրիական ռազմական օդանավերը ռմբակոծել են Հասաքեում ԻՊ-ի դիրքերը
ՄիջազգայինՍիրիական ռազմական օդանավերը հունիսի 5-ին ռմբակոծել են Հասաքեում «Իսլամական պետության» ահաբեկիչների: Ահաբեկիչները փորձել են ներխուժել Հասաքե քաղաք: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը, միևնույն ժամանակ մարտեր են ընթացել ԻՊ-ի ահաբեկիչների բանակի միջև քաղաքի հարավային ծայրամասերում, Ջիսր Աբյադի մոտ:
ԻՊ-ն այս շաբաթ հարձակումներ է սկսել Հասաքեում բանակի հսկողության տակ գտնվող տարածքներում: Ավելի վաղ` հունիսի 3-ին, «Իսլամական պետությունը» հարձակվել է Հասաքե քաղաքի հարավում գտնվող անչափահասների բանտի վրա` փորձելով վերահսկողություն հաստատել այնտեղ:
Հոմսի երկու գյուղերում` Սալամ Ղարբի և Սուլտանիա գյուղերում ԻՊ-ի տասնյակ ահաբեկիչներ են ոչնչացվել: Տասնյակ ահաբեկիչներ էլ սպանվել Հալեպի Բանի Զեյդ և Սալահ ադ Դին թաղամասերում:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: