Ադրբեջանը փակում է Բաքվում ԵԱՀԿ համակարգող գրասենյակը
ՄիջազգայինՊաշոտնական Բաքուն ավելի է սրում հարաբերություններն Արևմուտքի հետ: Արդբեջանը որոշել է փակել Բաքվում տաղակայաված՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության համակարգող գրասենյակը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական minval.az լրատվամիջոցը, «Թուրան» գործակալության դիվանագիտական շրջանակների աղբյուրները հայտնել են, որ համապատասխան որոշումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 3-ին ներկայացրել էր ԵԱՀԿ տեղի գրասենյակին: «Ադրբեջանի կառավարությունը փաստում է, որ այլևս նպատակահարմար չի համարում ԵԱՀԿ ծրագրերը համակարգող գրասենյակի գործունեությունը Բաքվում: Այդ նպատակովˋ Ադրբեջանի կառավարությունը 2015 հունիսի 4-ից ուժը կորցրած է համարում 2014 թվականի սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի և ԵԱՀԿ ներկայացուցիչների միջև կնքված Փոխհամաձայնության հուշագիրը»,- ասվում է արտգործնախարարության ուղերձում:
Ադրբեջանը մեկ ամիս ժամանակ է տվել ԵԱՀԿ-ին՝ ստեղծված իրավիճակում տեխնիկական հարցերը կարգավորելու համար: Հունիսի 5-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը տեղեկացրել է ԵԱՀԿ անդամ պետություններին Բաքվի որոշման մասին: