Իրանի ԱԳ փոխնախարարն առաջընթաց է նկատում միջուկային ծրագրի շուրջ բանկցություններում
ՄիջազգայինԻրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու գործընթացում առաջընթաց նկատվում է, սակայն այն շատ դանդաղ է ընթանում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Վիեննայում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործարի նախարարի տեղակալ. Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններուÕ ´ իրանական պատվիրակության ղեկավար Աբբաս Արագչին: «Միջուկային ծրագրի շուրջ համաձայնության համատեղ պլանի մշակման աշխատանքներն ընթանում են հաջողությամբ, սակայն դանդաղ»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալը՝ միջուկային ծրագրի շուրջ վեցյակի երկրների ներկայացուցիչների հետ բանակցությունների հերթական փուլի ավարտից հետո:
Վիեննայում բանակցությունները կշարունակեն Իրանի և Եվրամիության փորձագիտական խմբերը, որոնք կքննարկեն ապագա համաձայնության հասնելու հետ կապված տեխնիկական հարցերը: Ակնկալվում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընդլայնված կազմով բանակցությունների հերթական փուլը կմեկնարկի արդեն հաջորդ շաբաթ:
Կողմերը ձգտում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ հասնել համաձայնության, որը պետք է ստորագրվի մինչև այս տարվա հուլիսի 1-ը: