Չինաստանում նավի խորտակման զոհերի թիվը հասել է 396-ի
ՄիջազգայինՉինաստանի Յանցզի գետում «Արևելքի աստղ» նավի խորտակման զոհերի թիվը հասել է 396-ի: Անհետ կորած է համարվում 46 մարդ: Ինչպես հաղորդում է BBC-ն, Չինաստանի փրկարար ծառայության գրասենյակից հայտնել են, որ փրկել կարողացել են ընդամենը 14 հոգու, այդ թվում՝ նավապետին:
Զբոսաշրջային նավի խորտակման մասին տեղեկությունը հրապարակվել է հունիսի 2-ին: Նավում եղել է 458 մարդ, բոլորը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիներ են: Նավի ուղևորները հիմնականում 50-80 տարեկան անձիք են: