ՌԴ վարչապետը հաստատել է այն պաշտոնների ցանկը, որոնց արգելվում է գումար պահել արտերկրում
ՄիջազգայինՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը որոշում է ստորագրել, որն ընդլայնում է այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնողներն իրավունք չունեն օտարերկրյա բանկերում փող ու թանկարժեք իրեր պահել: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի նախարարների կաբինետի կայքում` փոխանցում է Вести.Ru-ն:
«Հաստատվել է պաշտոնների ցուցակը, որոնցից բխող լիազորությունները նախատեսում են մասնակցություն Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ որոշումների պատրաստմանը: Այդպիսի պաշտոններ զբաղեցնող աշխատողների վրա կտարածվի արտասահմանում օտարերկրյա բանկերում հաշիվներ (ավանդներ) բացելու և ունենալու, առձեռն դրամական միջոցներ ու արժեքավոր իրեր պահելու արգելքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նկատի են առնվում պաշտոնները դաշնային պետական մարմիններում, պետական կորպորացիաներում, հիմնադրամներում և այլ կազմակերպություններում: