«Մեծ յոթնյակի» երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ փոխգործակցության հարցը. Մերկել
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չնայած G7-ի կազմից Ռուսաստանը բացառելուն` այդ երկիրը շարունակում է մնալ որպես կարևոր գործընկեր բանակցային ընդլայնված ձևաչափում: Այս մասին նա հայտնել է Deutsche Welle-ին տված հարցազրույցում:
«Մեծ Յոթնյակի» (G7) երկրները բավարական գագաթնաժողովի ժամանակ քննարկելու են Ռուսաստանի հետ փոխգործակցության հարցը:
«Գոյություն ունի «Նորմանդական ձևաչափ»` նախատեսված Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համար, «Վեցնյակ»` կապված իրանական միջուկային ծրագրի հետ: Ռուսաստանը նաև պետք է ջանքեր գործադրի Սիրիայի քաղաքացիական պատերազմի կարգավորման ուղղությամբ:
Ես միայն հիշեցնում եմ, որ Սիրիայից քիմիական զենք դուրս է բերվել միայն Ռուսաստանի շնորհիվ: Այնպես որ, մենք քննարկելու ենք, թե ինչպես կարելի է գործընթացներին միացնել Ռուսաստանին»,- ասել է Մերկելը:
Մերկելն ընդգծել է, որ Ռուսաստանը վերջին տարիներին չի կիսել շատ արժեքներ, որոնք կիսում են G7-ի մասնակիցները: