Իսրայելական օդուժը Գազայի հատվածում գնդակոծել է ահաբեկիչների օբյեկտները
ՄիջազգայինԻսրայելական օդուժը կիրակի օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ այն բանից հետո, երբ այնտեղից երկրի հարավային հատվածի ողղությամբ հրթիռային գնդակոծության փորձ էր կատարվել: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:
Իսրայելական օդուժը գնդակոծել է Գազայի հատվածի հյուսիսում տեղակայված ահաբեկչական ենթակառուցվածքները: Առավել ճշգրիտ տեղեկություններ չեն նշվում: Վերջին երեք օրվա ընթացքում իսրայելական բանակը երկրորդ անգամ է գնդակոծում Գազայի հատվածը: