Թուրքիայի ընտրություններում սկսվել են դանակներով եւ մահակներով ծեծկռտուքները
ՄիջազգայինԹուրքիայի Ուրֆա նահանգում ընտրական տեղամասում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների եւ այլ քաղաքական հայացքներ ունեցող անձանց միջեւ թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ուրֆայի Էյուբիի շրջանի ընտրական տեղամասերից մեկ են այցելել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամները, սակայն նրանց արգելել են մոտենալ տեղամասին, ինչի հետանքով վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ծեծկռտուքի ժամանակ օգտագործել են մահակներ, դանակներ եւ հրազեն: Բախումների ընթացքում վիրավորվել է 15 հոգի, այդ թվում իրադարձությանը հետեւող լրագրողներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում այսօր՝ հունիսի 7-ին տեղի են ունենում 25-րդ գումարման Ազգային մեծ ժողովի ընտրությունները։
Թուրքիայում առավոտյան 08:00-ից մինչեւ երեկոյան 17:00-ն ընկած ժամանակահատվածում 53 մլն 765 հազար 231 ընտրող կարող են մասնակցել ընտրություններին:
Ընտրություններին մասնակցում է 20 կուսակցություն եւ 165 անկախ թեկնածուներ։