Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն ընթանում են խախտումներով
ՄիջազգայինԹուրքիայում ընթացող խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրախախտումների մասին տեղեկություններ են հրապարակվել:
Ինչպես տեղեկացնում է Sabah оրաթերթի կայքը, ընտրախախտումների մասին լուսանկարներ տարածվել են անգամ սոցցանցերում:
Օրինակ՝ տարածվել է մի լուսանկար, որում ընտրողը՝ ձեռքին մի քանի քվեաթերթիկ, քվեարկում է քրդամետ «Ազգերի ժողովրդավարական» կուսակցության օգտին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել Ուրֆայում ընտրատեղամասի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին, որի հետևանքով 15 մարդ էր հոսպիտալացվել:
Թուրքիայում ընտրելու իրավունք ունի ավելի քան 53 մլն քաղաքացի: Խորհրդարանում 550 տեղերի համար պայքարում են 20 կուսակցություններ և 165 անկախ թեկնածուներ: