Ժան Կլոդ Յունկերն Աթենքին կոչ է արել հնարավորինս շուտ ներկայացնել բարեփոխումների ծրագիրը
Միջազգայինtert.am-ը գրում է.
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Հունաստանին կոչ է արել հնարավորինս շուտ Բրուսելին ներկայացնել բարեփոխումների ծրագիրը, որը կօգնի լուծել Հունաստանի պարտքի վերակառուցման հարցը:
«Իհարկե, վերջնաժամկետ կլինի», - INTERFAX.RU-ի փոխանցմամբ` նա հայտարարել է կիրակի` պատասխանելով լրագրողների հարցերին բավարական Էլմաու ամրոցում, որտեղ անցկացվում է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը:
Հունաստանն արդեն մի քանի ամիս է բանակցություններ է վարում Եվրահանձնաժողովի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրոպական կենտրոնական բանկի հետ, որոնք երկրից կառուցողական բարեփոխումներ են պահանջում` միլիարդավոր եվրո արժողությամբ ֆինօգնության դիմաց: Վերջին օրերին առջարկների փոխանակում է տեղի ունեցել Հունաստանի կառավարության և միջազգային վարկատուների միջև:
Հիշեցնենք, որ ուրբաթ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ էր արել միջազգային վարկատուներին հրաժարվել բարեփոխումների անիրական ծրագրից, որում վերջիններս պահանջում են պայմանների որակների բարելավում` երկրին ֆինօգնություն տրամադրելու համար: