Սիրիական բանակը Հալեպում ռմբակոծել է Հալեպի նահանգի հյուսիսային շրջանները
ՄիջազգայինՍիրիական կառավարական ուժերը հունիսի 7-ին լայնածավալ ռազմական գործողություններ են իրականացրել Հալեպի նահանգի հյուսիսում: Ինչպես հաղորդում են սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հարվածներն ուղղվել են Քաֆրահ, Մարե և Հարբել շրջաններում «Ջաբահ ան Նուսրա»-ի դիրքերի ուղղությամբ: Բախումներ են ընթացել նաև Ռազմաօդային ակադեմիայի մերձակայքում, որտեղ «Իսլամական պետության» տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:
Հասաքե քաղաքի բնակիչները լցվել են փողոցները` աջակցություն հայտնելու բանակին ծայրահեղականների հանդեպ իրենց հաջողության համար: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ բանակն ազատագրել է Ուատուատիա և Ալիա գյուղերը և մի քանի կարևոր ռազմավարական կետեր:
Ահաբեկչական խմբավորումները լուրջ վնասներ են կրել նաև Իդլիբի նահանգում: Օդային ուժերը ռմբակոծել են ահաբեկիչների հավաքատեղիները ալ Ինշաայ, ալ Թիրա, Ում Ջային, Ում Մրայր , Թալաբ և այլ տարածքներում:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: Սիրիայում 2011թ. ի վեր շարունակվող հակամարտության զոհ է դարձել ավելի քան 220 հազար մարդ: