G7-ը նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ
ՄիջազգայինԱշխարհի գերտերությունների ղեկավարների մասնակցությամբ Բավարիայում ընթացող G7 գագաթնաժողովի ժամանակ քննարկվել է Ռուսաստանի եւ նրա դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցերը: Ինչպես հաղորդում է BBC-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման՝ հավելելով, որ առայժմ նոր պատժամիջոցների կիրառման հարցը քննարկվել է ոչ թե քաղաքական, այլ տեխնիկական մակարդակում: Ըստ Օ բամայի՝ դա նշանակում է, որ Արեւմուտքը պատրաստ է հավելյալ պատժամիջոցներ կիրառել, սակայն այն ժամանակ, երբ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար ստեղծված Մինսկի գործընթացը մտնի փակուղի:
Մինչ այդ, յոթ գերտերությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել ճնշումներ գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունը հրադադարի չխախտման շուրջ պահպանվի:
«Մենք որոշել ենք, որ առայժմ չենք փորձի գնալ հարցի դիվանագիտական լուծման ճանապարհով: ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շարունակում են մնալ ուժի մեջ, քանի որ ՌԴ-ն շարունակում է խախտել Մինսկում ձեռք բերված համաձայնագրի կետերը»,- եզրափակել է Օբաման: