ՌԴ-ն հրաժարվել է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի ամենամյա զեկույցը
ՄիջազգայինՌԴ պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են ստորագրել ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ամենամյա զեկույցը: Ինչպես հաղորդում է Newsru.com-ը, ըստ Reuters-ի աղբյուրների, պատճառն այն է, որ զեկույցում Սեւաստոպոլը ներկայացված է եղել որպես Ուկրաինայի տարածք, ինչն էլ բարկացրել է ՌԴ-ի ներկայացուցիչներին: Իր որոշման մասին ՌԴ-ն հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի հերթական նիստի ժամանակ:
Ըստ Reuters-ի աղբյուրների, ութ երկիր քննադատել է ՌԴ-ի այդ քայլը՝ հիշեցնելով 2014թ. ՄԱԿ-ի բանաձեւն առ այն, որտեղ հաստատվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ ներառելով Ղրիմը: ՌԴ-ն իր հերթին պահանջել է ձեւափոխել զեկույցի տեքստը: