Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվել է առաջին դպրոցականը
ՄիջազգայինԿորեայի Հանրապետությունում պաշտոնապես հաստատվել է մերձավորարևելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսով (MERS) դպրոցականի վարակվելու առաջին դեպքը: Այդ մասին հունիսի 8-ին հաղորդել է երկրի առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությունը:
Մինչ այդ բոլոր վարակվածների տարիքը գերազանցում էր 20-ը և համարվում էր, որ երեխաներն ու դեռահասներն անընկալունակ են վիրուսի նկատմամբ:
Այդ կապակցությամբ ԿՀ-ում զգուշանում են, որ այդ դեպքը կարող է MERS-ի համաճարակի սկիզբը դնել դպրոցներում ու մանկապարտեզներում: Ներկայում կարանտին Է հայտարարված երկրի գրեթե 1,9 հազար ուսումնական հաստատություններում:
Կորոնավիրուսի հարուցած բարդացումներից Հարավային Կորեայում արդեն մահացել է վեց մարդ: Բացի այդ, մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակվածների թիվը երկրում անցած օրվա ընթացքում ավելացել է 23-ով և հասել 87-ի: Ինչպես նշվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, նրանք բոլորն էլ վարակվել են բուժհաստատություններ այցելությունների ժամանակ:
Այսպիսով, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Կորեայի Հանրապետությունը MERS-ով հիվանդանալու հաստատված դեպքերի թվով աշխարհում երկրորդ երկիրն է դարձել Սաուդյան Արաբիայից հետո, որտեղ 2012 թվականին դրանով վարակվել է ավելի քան հազար մարդ: