Պայթյուն է որոտացել ավստրալական սրճարանում, վիրավորվել է 20 մարդ
ՄիջազգայինԱվստրալիայի Ռեյվենշու քաղաքում ավտոմեքենան մխրճվել է սրճարաններից մեկը, ինչի հետեւանքով գազի պայթյուն է որոտացել եւ տուժել է 20 մարդ, տեղեկացնում է ABC հեռուստաալիքը:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Serves You Right Cafe սրճարանում: Շտապօգնության ներկայացուցիչները հայտնել են, որ 20 մարդ տարբեր աստիճանի ծանրության այրվածքներ է ստացել: Տուժածներին երկու ուղղաթիռներով տեղափոխել են հիվանդանոցներ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրշեջները դեռեւս մարում են կրակը: Ոստիկանությունը փակել է մերձակա փողոցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: