Հյուսիսային Օսիայում ավելի քան 50 մարդ Է թունավորվել ջրմուղի ջրից
ՄիջազգայինԱլագիր քաղաքում (Հյուսիսային Օսիա) անցած գիշեր 54 մարդ, այդ թվում 22 երեխա Է հոսպիտալացվել ջրմուղի ջրից թունավովելու պատճառով: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Ալագիրի շրջանի վարչակազմում: Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարար Վլադիմիր Սելիվանովը հոսպիտալացվածների վիճակը գնահատել Է՝ միջին ծանրության:
Նախնական տվյալներով՝ զանգվածային թունավորման պատճառ Է դարձել ջրմուղի ջրի աղտոտումը խողովակների անսարքության պատճառով: Ալագիրում տեղական իշխանությունները քաղաքի բնակիչներին կոչ են անում գործածել միայն եռացրած ջուր: