Կիեւի մերձակա նավթաբազայում հրդեհ Է մոլեգնում, լսվում են պայթյուններ
ՄիջազգայինԿիեւի մարզի «ԲՌՍՄ-նեֆտ» նավթաբազայում հրդեհը մարելիս զոհվել են հրշեջներ: Այս մասին Twitter սոցիալական ցանցում հաղորդել Է հանրապետության ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը:
«Պայթյուն Վասիլկովի նավթաբազայում: Վիթխարի: Զոհվել են հրշեջներ: Արտակարգ իրավիճակների ծառայությունը գործի Է դրել ամենն, ինչ որ կա: Տագնապով ոտքի Է հանվել Ազգային գվարդիան: Աշխատում ենք»,- հայտնել Է նա:
ՈՒՆՆ գործակալության տվյալներով, որը վկայակոչում Է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, զոհվել են չորս հրշեջներ: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հոսպիտալացվել են 11 տուժածներ, նրանցից մեկը մահացել Է: Ինչպես նշել Է գործակալությունը, բազայում պահվում Է մինչեւ 15 հազար տոննա նավթամթերք:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայության տվյալներով՝ հրդեհը հաջողվել Է մարել վառելանյութի պահեստարաններից մեկում, եւս 16-ն այրվում են:
Կիեւի մարզի դատախազությունը հարուցել Է քրեական գործ «Պայթյունավտանգ ձեռնարկություններում կամ պայթյունավտանգ արտադրամասերում անվտանգության կանոնների խախտում» հոդվածով:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հունիսի 8-ին հայտնել Էր, որ Կիեւի մարզի Վասիլկովի շրջանի նավթաբազայում բռնկած հրդեհը տեխնիկական պատճառներ ունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: