Պուտինը Հռոմի պապի հետ կքննարկի Ուկրաինայի եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունը. Կրեմլ
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 10-ին կայցելի Վատիկան եւ հանդիպում կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:
«Ենթադրվում Է, որ կքննարկվի երկկողմ հարաբերությունների ողջ համալիրը, ինչպես նաեւ հրատապ միջազգային խնդիրները, մասնավորապես, Ուկրաինայի իրադրությունը՝ միջդավանական հարաբերությունների տեսանկյունից, ուկրաինացի կաթոլիկների գործունեությունը: Իհարկե, կարծարծվի քրիստոնեաների դրությունը Մերձավոր Արեւելքում եւ նրանց շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը»,-
Ուշակովը հիշեցրել Է, որ հունիսի 10-ին կկայանա Պուտինի երկրորդ հանդիպումը Ֆրանցիսկոսի հետ. առաջին անգամ նրանք զրուցել են 2013 թվականի նոյեմբերին:
«Նման շփումներն արդեն բարի ավանդույթ են դառնում»,-ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրուցելիս հայտարարել Է Վատիկանի վարչակազմի բարձրաստիճան պրելատը՝ մեկնաբանելով առաջիկա հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունը: Գործակալության զրուցակիցն ընդգծել Է, որ քահանայապետը «մեծ ուշադրությամբ, կշռադատվածությամբ եւ բարյացակամությամբ Է հետեւում Ռուսաստանի քաղաքականությանը եւ ուրախ կլինի կարծիքներ փոխանակել Ռուսաստանի ղեկավարի հետ»: