Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները շանթահարեցին Էրդողանի պալատը. Օզդեմիր
ՄիջազգայինԳերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը մեկնաբանել է Թուրքիաի խորհրդարանական ընտրությունները` նշելով, որ դրանց արդյունքում հաղթել է ազատությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը: «Ընտրութունների արդյունքներով Էրդողանի պալատը շանթահար եղաÕ ¾: Էրդողանի` Թուրքիայում ժամանակակից սուլթանություն հիմնելու երազանքն ավարտվեց: Ժողովորդավարության համար լավ չէ, երբ մի կուսակցություն երկար ժամանակ լինում է միանձնյա ղեկավարի դերում: Այս բանը Թուրքիայում էլ տեսանք: Երկար ժամանակ իշխանության ղեկին գտնվողները երկիրը սկսում են դիտարկել իբրև իրենց սեփականություն»,- նշել է Օզդեմիրը: Նա իր աջակցությունն է հայտնել նախընտրական տասը տոկոսի շեմը հաղթահարած քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը` հույս հայտնելով, որ մեջլիսում հայտնվելուց հետո նրանք դրականորեն կնպաստեն թ ուրք-քրդական հաշտեցման գործընթացին:
Թուրքիայի խորհրդարանական 25-րդ ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 40,85 տոկոսը (258 պատգամավոր)` նախորդ ընտրությունների 49,83 տոկոսի փոխարեն: Իշխանության ղեկին լինելու 13 տարուց հետո առաջին անգամ ԱԶԿ-ն կորցրել է միակուսակցական կառավարություն կազմելու, ինչպես նաև իր ուժերով սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հնարավորությունը: Այժմ անհրաժեշտ է, որ այն կոալիցիոն կառավարություն կազմի ընտված կուսակցություններից որևէ մեկի հետ, սակայն ընտրված մյուս երեք կուսակցություն ներն արդեն հայտարարել են, որ ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմելու մտադրություն չունեն:
Քվեատուփերի 99,98 տոկոսի արդյունքներով Հանրապետական ժողովրդական կուսակցությունը ստացել է ձայների 24,96 տոկոսը (132 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 16,28 տոկոսը (80 պատգամավոր) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը` 13,11 տոկոսը (80 պատգամավոր):