Վրաստանում ՆԱՏՕ-ի վարժական կենտրոնը բացվելու Է Վազիանի ռազմակայանում
ՄիջազգայինՆԱՏՕ-ի վարժական կենտրոնը, որտեղ պատրաստություն են անցնելու դաշինքի անդամ եւ գործընկեր երկրների զինծառայողները, կբացվի Թբիլիսիի մերձակա Վազիանի ռազմակայանում, ենթադրաբար՝ մինչեւ տարեվերջ: Այդ մասին հունիսի 9-ին հայտարարել Է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար գեներալ-մայոր Վախթանգ Քափանաձեն:
Հունվարին Վազիանի ռազմակայան Էր այցելել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն: Նա հետեւել Է ցուցադրական զորավարժություններին եւ բարձր գնահատական տվել վրացի զինվորականների պատրաստությանը:
«Մենք շատ ակտիվորեն ենք համագործակցում այդ ուղղությամբ, արդեն գրասենյակ Է հատկացվել պաշտպանության նախարարությունում, որտեղ մարդիկ նստելու եւ աշխատելու են ապագա կենտրոնի հարցերի վրա: Ես վստահ եմ, որ դա լինելու Է Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի ամենահաջողված նախագիծը»,-լրագրողներին հայտարարել Է Քափանաձեն:
Վրաստանում ռազմական կենտրոնի բացումը պլանավորված Է այն միջոցառումների փաթեթի շրջանակներում, որոնք աջակցում են ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտմանը: Այդ փաթեթը հաստատվել Է դաշինքի՝ 2014 թվականի սեպտեմբերին Ուելսում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում, հաղորդել Է Sputnik-ը: