Տորոնտոյում մետրոյի աշխատանքի խափանման պատճառով շուրջ 125 հազար ուղևոր է տարհանվել
ՄիջազգայինԽափանվել է Կանադայի Տորոնտո քաղաքի մետրոյի համակարգը, խնդիրները շարունակվել են ավելի քան մեկուկես ժամ, տեղեկացնում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ մետրոյի չորս գիծ առավոտյան պիկ ժամին փակ է եղել 95 րոպե: Սնուցման խափանման պատճառով շարքից դուրս են եկել գետնուղու բոլոր հաղորդակցական համակարգերը:
Մետրոպոլիտենի կայարաններից տարհանվել են շուրջ 125 հազար ուղևորներ, բայց մարդկանց տեղափոխելու համար լրացուցիչ ավտոբուսներ չեն տրամադրվել:
Հուլիսին Տորոնտոյում անցկացվելու են Պանամերիկյան խաղերը: Սպասվում է, որ դրանց կմասնակցի շուրջ 10 հազար մարզիկ և 250 հազար հանդիսական, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: