Դիարբեքիրում զինված հարձակման հետևանքով 2 մարդ է սպանվել
ՄիջազգայինԹուրքիայի հարավ-արևելքում զինված հարձակման արդյունքում սպանվել է քրդական իսլամական Huda Par կուսակցությանը հարող Yeni Ihya Der օգնության կազմակերպության ղեկավար Այթաչ Բարանը: Հարձակման ժամանակ սպանվել է ևս մեկ անձ: Ինչպես հաղորդում է Washington Post-ը, այս մասին հայտնել է Դիյարբեքիրի նահանգապետի գրասենյակը: Թուրք պաշտոնյա ների հայտնած տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով վնասվածքներ են ստացել մեկ ոստիկան և երկու լրագրող:
Հարձակման դրդապատճառբերն անհայտ են: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հաջող արդյունաքներ էր գրանցել երկու օր առաջ Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություներում: Հարաբերությունները քրդական երկու խմբերի՝ իսլամական Huda Par և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության միջև լարված են:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը խստորեն դատապարտել է հարձակումը՝ նշելով, որ դա սադրանք է, որի նպատակն է սրել հարաբերությունները երկու խմբերի միջև: