Սահակաշվիլին որոշել է Օդեսայում լաստանցարան կառուցել բեռները Ռուսաստանի շրջանցմամբ փոխադրելու համար
ՄիջազգայինՕդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է Ասիայից Եվրոպա Ռուսաստանի շրջանցմամբ բեռներ փոխադրելու համար լաստանցարանի եւ լոգիստիկական կենտրոնների կառուցման պլանների մասին, տեղեկացնում է 048.ua-ը:
Վրաստանի նախկին նախագահն ասել է, թե Ռուսաստանի տարածքով Եվրոպա բեռները փոխադրվում են 30 օրում այն դեպքում, երբ Ադրբեջանով եւ Վրաստանի Փոթի նավահանգստով դեպի Օդեսա ուղերթը տեւում է ինը օր: «Բիզնեսը դեպի Օդեսա վերաուղղորդելու համար հարկավոր է նախ նվազեցնել փոխադրումների սակագները: Դրանք բարձր են: Երկրորդ, հարկավոր են լաստանցարաններ, լոգիստիկական կենտրոններ»,- հավելել է նա:
Սահակաշվիլին վստահություն է հայտնել, ոչ Օդեսան հսկայական ներուժ ունի եւ նշել է, որ արդեն կան ներդրողներ, որոնք պատարստ են ներդրումներ անել լաստանցարանի կառուցման եւ բեռների փոխադրման գործում: