Հակամարտությունների լուծման ուժային մեթոդները պետք Է մերժվեն. Նազարբաեւ
ՄիջազգայինՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հունիսի 10-ին, Աստանայում ելույթ ունենալով համաշխարհային եւ ավանդական կրոնների ղեկավարների հինգերորդ համագումարի լիագումար նիստում, հայտարարել Է, որ պետք Է մերժվեն միջպետական հարաբերություններում հակասությունների լուծման ուժային մեթոդները, տեղեկացնում Է «Նովոստի-Կազախստան» գործակալությունը:
«Առաջարկում եմ համագումարի ամփոփիչ հռչակագրում ներառել մի շարք կարեւոր կոչեր, որոնք արտացոլում են մեր ամբողջ մոլորակի միլիարդավոր մարդկանց ցավն ու հույսերը. բոլոր երկրներում եւ միջպետական հարաբերություններում պետք Է վճռականորեն մերժվեն ամեն տեսակ քաղաքական հակասությունների լուծման ուժային մեթոդները»,-նշել Է պետության ղեկավարը:
«Երրորդ՝ կարեւոր Է կոչ անել բոլոր առաջատար պետությունների քաղաքական ղեկավարներին՝ կանգնեցնել արդի աշխարհում անվստահության խորացումը, պետք Է վերջ դնել փոխադարձ պատժամիջոցներին, որոնցից առավել շատ են տուժում երրորդ աշխարհը եւ հասարակ մարդիկ: Կարեւոր Է՝ աշխարհը զերծ պահել 21-րդ դարում սառը պատերազմի ժամանակների կարծրատիպերի վերականգնման վտանգից: Այսօր անհրաժեշտ Է օգտագործել ՄԱԿ-ի, անվտանգության միջազգային այլ կառույցների հնարավոր բոլոր մեխանիզմները հակասությունների կարգավորման, պատերազմների ու հակամարտությունների դադարեցման համար»,-ասել Է Նազարբաեւը: