Թուրքիայում բանվորների մահացության մակարդակը բարձր է մնում
ՄիջազգայինԹուրքիայում բանվորների մահացության մակարդակը շարունակում է բարձր մնալ: Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, այս մասին նշվել է Աշխատավորների առողջության և աշխատանքային անվտանգության հարցերով խորհրդի հրապարակած զեկույցում:
Խորհրդի արած հրապարակման համաձայն` 2015 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում աշխատանքային պայմանների հետևանքով զոհվել է 646 աշխատավոր: Նշվում է, որ մահացության հատկապես բարձր մակարդակ է գրանցվում մայիսի ընթացքում: Այս տարվա մայիսին հանքահորերում աշխատանքի հետևանքով զոհվել է 161 մարդ, նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել էր 427 մարդ: