Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»


Գալուստ Սահակյանն առաջիկայում Հայաստանի տնտեսության զարգացման լուրջ հեռանկարներ է տեսնում

Հասարակություն

Պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկումն Ազգային ժողովում լավ հնարավորություն է հաշվետու տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփելու և օբյեկտիվ գնահատական ձևավորելու համար: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2014 թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նկատեց, որ, չնայած դժվարություններին, ՀՀ կառավարությանը հաջողվել է պատվով իրականացնել պետական բյուջեի կատարումը, արձանագրել դրական զարգացումներ՝ երկրի տնտեսության զարգացման համար լուրջ հեռանկարներ և նախադրյալներ ստեղծելով:

«Կարծում եմ, պատահական չէ, որ նման հաշվետվությունների քննարկումները, ինչպես մշտական հանձնաժողովներում, այնպես էլ լիագումար նիստում բավականին ակտիվ են ընթանում: Չեմ ցանկանում անդրադառնալ հաշվետվության մեջ ներկայացված փաստերին ու թվերին, քանի որ կառավարության ներկայացուցիչները և պատգամավորներն արդեն մանրամասն ներկայացրել են դրանք: Կարծում եմ, որ այս պահին շատ ավելի կարևոր է արձանագրել այն միտումներն ու օրինաչափությունները, որոնք ձևավորվել են 2014թ. և կարող են իրենց ազդեցությունը թողնել նաև ընթացիկ տարվա պետական բյուջեի կատար ման վրա»,-նշեց Սահակյանը:

Նրա խոսքով՝ հաշվետու տարին առանձնահատուկ էր և էականորեն տարբերվում էր նախորդ տարիներից՝ կապված մի շարք այնպիսի հանգամանքների հետ, ինչպիսիք են՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու նախապատրաստումը՝ ներառյալ օրենսդրական դաշտի համապատասխանեցումը, տարվա կեսից պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի ու կենսաթոշակների շոշափելի բարձրացումը, ինչպես նաև սոցիալական մի շարք ծրագրերի իրականացումը:«Կարևոր հանգամանքներ են նաև միջազգային հարաբերություններում լարվածության մեծացումը և Հայաստանի առևտրատնտեսական ու ռազմավ արական գործընկեր երկիր Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հետևանքով դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների հոսքի կրճատումը, Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում ադրբեջանական ուժերի կողմից իրականացվող սադրանքների ակտիվացումը, հաշվետու տարվա վերջին ազգային արժույթի կտրուկ արժեզրկումը, և, դրանով պայմանավորված, բնակչության մի հատվածի գնողունակության անկումը»,- ասաց Սահակյանը:

ԱԺ նախագահի խոսքով՝ նման պայմաններում հասկանալի է, որ կառավարությունից շատ ավելի մեծ ջանքեր էին պահանջվում պետական բյուջեի կատարման համար, որը ոչ միայն իրականացվել է, այլ զգալի նախադրյալներ են ստեղծվել ընթացիկ տարում առաջընթաց ապահովելու և ձևավորված բացասական միտումները մեղմելու  համար: «Իհարկե, տնտեսական աճի տեմպերը սպասվածից ավելի զուսպ են եղել՝ հիմնականում պայմանավորված արտաքին զարգացումներով, սակայն դրանով հանդերձ՝ կառավարության ձեռնարկած հիմնավոր և արդարացված քայլերի շնորհիվ հնարավոր դարձավ խուսափել ոչ ցանկալի զարգացումներից և տարին եզրափակել 3.4 տոկոս տնտեսական աճով: Գրանցված դրական ցուցանիշների մասին են վկայում նաև պետական բյուջեի եկամուտների և արտաքին առևտրաշրջանառության աճը, պաշտպանության և սոցիալական ապահովության բնագավառների համար սահմանված խնդիրների լուծումը և մի շարք այլ ուղղություններով գրանցված դրական զարգացումները: Բնականաբար, նման զարգացումները նախադրյալներ են ստեղծում առաջիկա տարիներին հանրապետության տնտեսական զարգացման և մեր առջև ծառացած  սոցիալտնտեսական խնդիրների լուծման համար»,- ընդգծեց ԱԺ նախագահը:

Նա միաժամանակ համոզվածություն հայտնեց, որ առաջիկայում ԵԱՏՄ-ին անդամակցությամբ, ինչպես նաև տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ ինտեգրացիոն գործընթացների խորացմամբ պայմանավորված՝ երկրում ձևավորվելու են տնտեսության զարգացման լուրջ հեռանկարներ:

Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկան