Առանց ԵԱՏՄ-ի, ճգնաժամն ավելի ուժգին կազդեր փոխադարձ առեւտրի վրա. Մեդվեդեւ
ՄիջազգայինՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել Է, որ առանց Եվրասիական տնտեսական միության, ճգնաժամն ավելի ուժգին կազդեր փոխադարձ առեւտրի վրա: Այս կարծիքը նա հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ հունիսի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
«Եթե չլիներ Եվրասիական տնտեսական միությունը, ապա, ամենայն հավանականությամբ, մեր երկրի համար ներկայիս խիստ անբարենպաստ պայմաններում, որոնք ազդում են մեր մյուս դաշնակից երկրների տնտեսությունների վրա, առեւտրի ծավալների անկումը շատ ավելի խորը կլինի»,-ասել Է Մեդվեդեւը:
Իր կողմից Խրիստենկոն նշել Է, որ առեւտրի հետ կապված իրադրությունը նպաստավոր չԷ եւ բացասական դինամիկա Է դրսեւորում: Այդուհանդերձ, նրա գնահատմամբ, կա նաեւ դրական կողմ: Եթե նկատի առնվի Միության երկրների միջեւ փոխադարձ առեւտրի անկման ընդհանուր ծավալը, ապա 85 տոկոսը բաժին Է ընկնում նավթին եւ Ռուսաստանի ու Ղազախստանի միջեւ նավթի մատակարարումների գների փոփոխմանը: Մնացած 15 տոկոսը գնային պարամետրեր են: Պաշտոնյայի գնահատմամբ՝ «ֆիզիկական պարամետրերով փոխադարձ առեւտրուն Էական փոփոխություններ չի կրել»: